Կարեն Կարապետյանի հետ «ծանոթացել ենք» կոնֆլիկտով, երբ որպես ԱԺ պատգամավոր առաջնորդում էի Երևանում կրպակներն ապամոնտաժելու դեմ շարժումը, որը նրա համար լուրջ խնդիր դարձավ ու թերեւս արժեցավ քաղաքապետի պաշտոնը: Առաջին հանդիպման ժամանակ ինձ համար հաճելի հայտնագործություն էր, որ նա լուրջ է ընդունում ինտելեկտուալ, կիրթ մարդկանց կարծիքը: Նա նույնիակ չթաքցրեց, որ իմ քննադատություններն իրեն խոցել են, այն դեպքում երբ սեփական թիմում կրպակատեր օլիգարխների կարծքի վրա ինքը չի դողում: Երկրորդ հայտնագործությունս այն էր, որ լինելով ռուսական դաշտից` քաղաքի համար նախընտրում էր արևմտյան, եվրոպական մոդելը ու իր բոլոր քայլերը քաղաքապետի պաշտոնում այդ ուղղությամբ էին: Երրորդը դա իր կամային հատկություններն էին, որի հետ կապված կատակեցի, որ մենեջմենթում դա լավ բան է, բայց եթե դա ուղղվում է սխալ որոշումը կյանքի կոչելուն, ապա կարող է ողբերգության վերածվել: Որքանով նա իր այս բնորոշ գծերը կկիրառի վարչապետի պաշտոնում, թերեւս կապ ունի նրա հետ, թե նա ինչ պայմանավորվածություն է ձեռք բերել Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն տալուց առաջ, և որքանով Կրեմլն ու Գազպրոմը, Բաղրամյան 26-ն ու ՀՀԿ օլիգարխիան թույլ կտան ազատ գործել:
Ստյոպա Սաֆարյան. «Կարեն Կարապետյանի հետ «ծանոթացել ենք» կոնֆլիկտով»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ