Apple կորպորացիան Կալիֆոռնիայի կենտրոնակայանում նորույթների շնորհանդեսի շրջանակներում ներկայացրել է նոր iPhone 7-ը և 7 Plus-ը:
Նոր սմարթֆոններն ստացել են ապակե և ալյումինե կլորաձև կորպուս, ինչպես նաև Home վերամշակված կոճակը՝ սեղմման ուժի ճանաչմամբ և Taptic Engine: Գաջեթներն ունեն երկու տարածադինամիկ և ջրից ու փոշուց պաշտպանություն՝ IP 67 ստանդարտով:
Բացի դրանից, Apple-ը ցուցադրել է AirPods անհաղորդալար ականջակալները՝ W1 չիպով և շարժման տվիչներով:
iPhone 7-ի խցիկն ստացել է 12-մեգափիքսելանոց սենսոր և պատկերի օպտիկական կայունացում: Նկարները կմշակվեն iP7 նոր չիպի միջոցով: Ճակատային խցիկը կարող է կատարել HD լուսանկարներ և ունի 7 մեգափիքսել լուծաչափ:
iPhone 7 Plus-ն ստացել է կրկնակի 12-մեգափիքսելանոց խցիկ՝ տասնապատիկ օպտիկական խոշորացմամբ և լուսանկարի նոր դիմանկարային ոճով:
Երկու գաջեթներն էլ ստացել են A10 Fusion նոր չորսմիջուկանի 64-բիտային պրոցեսորներ՝ էներգամատակարարման վերահսկողությամբ և վեցմիջուկանի գրաֆիկական չիպ:
Սմարթֆոնների տերերի համար մատչելի կլինեն հինգ գունային լուծումները՝ ոսկեգույն, մոխրագույն, վարդագույն, սև և սև օնիքս:
Apple-ը նաև ներկայացրել է iOS 10-ի նոր տարբերակը՝ մեծ քանակությամբ նոր գործառույթներով և Siri ձայնային օգնականի բարելավված աշխատանքով:
buro247.ru