ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 1-ին, ժամը 17:12-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների պողոտայի 5-րդ նրբանցքի տներից մեկի մուտքի ծածկը ձյան շերտի ծանրությունից վնասվել, ընկել է գազատար խողովակի և մոտակա էլեկտրական լարերի վրա. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ տան մուտքի ծածկը պոկվել, ընկել է գազատար խողովակի վրա և վնասել հաշվիչը:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը: