«Տվյալ դեպքում, արտաքինիս մի նայեք, Շերոն Սթոունի հոգեվիճակում եմ». Արտաշես Գեղամյանը՝ Արտավազդ Փելեշյանին. aravot.am
Advertisement 1000 x 90

«Տվյալ դեպքում, արտաքինիս մի նայեք, Շերոն Սթոունի հոգեվիճակում եմ». Արտաշես Գեղամյանը՝ Արտավազդ Փելեշյանին. aravot.am

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում վավերագրական կինոյի աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Моя вселенная и единая теория поля» գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Ըստ aravot.am-ի՝ Արտաշես Գեղամյանը որպեսզի գրքի մասին իր տպավորություններն արտահայտի, հիշել է «Հիմնական բնազդ» ֆիլմի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունին: Գեղամյանը հիշեցրեց այն պատմությունը, երբ տարիներ առաջ դերասանուհի Շերոն Սթոունը ներկա լինելով երջանկահիշատակ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի համերգին, լսելով նրա կատարումը, Սթուոնը լաց է եղել. «Երբ Ֆլորա Մարտիրոսյանը երգում էր «Դլե Յամանը», զուգահեռ Շերոն Սթոունը հոնգուր-հոնգուր լալիս էր: Համերգից հետո հարցնում են Սթոունին՝ ի՞նչն է պատճառը, ասում է՝ ես ոչ մի բառ չհասկացա, բայց հասկացա, որ սա հանճարեղ երգ է, հանճարեղ երգչուհու կատարմամբ: Արտավազդ Աշոտիչ, տվյալ դեպքում, արտաքինիս մի նայեք, Շերոն Սթոունի հոգեվիճակում եմ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր