Ապրիլի 2-ի ընտրությունների մասին ես էլ էի սկզբից կարծում, որ սխալ է, հիմա դիրքերում նստած մի փոքր այլ կերպ եմ մտածում…». Արշակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

Ապրիլի 2-ի ընտրությունների մասին ես էլ էի սկզբից կարծում, որ սխալ է, հիմա դիրքերում նստած մի փոքր այլ կերպ եմ մտածում…». Արշակ Զաքարյան

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլի 2-ի ընտրությունների մասին ես էլ էի սկզբից կարծում, որ սխալ է, հիմա դիրքերում նստած մի փոքր այլ կերպ եմ մտածում… Երևի հենց ճիշտը դա կլինի, քանի որ մեր տղերքի հիշատակը հարգելով հենց այդ օրը կարելի է գնալ և նրանց պատվին ճիշտ ընտրություն կատարել իրենց կյանքի գնով պաշտպանված երկրի ապագան որոշելու համար, հենց նրանց պատվին թող մարդիկ քվեաթերթիկը լրացնելուց դա անեն իրենց խղճով ոչ թե ստամոքսով կամ ուրիշի ասածով, հենց այդ օրը թող գումար վերցնողը հասկանա որ այդ գումարը ներկված է մեր երեխաների ու ընկերների արյունով և որ այն վերցնելով իրենց ձեռքերն էլ կարյունոտվեն նրանց սպանողների պես, թող հենց այդ օրը մեր ժողովուրդը մեր նահատակ հերոսների գործը շարունակեն ու ոչ թե նրանց սպանողների…

Ապրիլի 2-ը թող չլինի ոչ սգո ոչ էլ կործանման օր այլ զարթոնքի և վերածննդի և ամեն ոգ իր խղճով քվեարկելով թող վերջապես փորձի կերտել այն երկիրը որ նույն այդ տղաները կուզենային տեսնել…»:



Նման նյութեր