
Հայաստանում գտնվող ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայության Հարավային ռազմական օկրուգի զորամասերում տագնապ է հայտարարվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի տարածած հայտարարությունն այս առնչությամբ:
Ռուսական զորքերը ներկայումս մեկնել են «Կամխուդ» եւ «Ալագյազ» ռազմակայաններ: Տագնապին ներգրավված են մոտոհրաձգային տանկային հետախուզական հրետանային զենիթային եւ այլ զորամասեր, որոնք իրականացնելու են իրական մարտականին մոտ ուսումնական վարժանքներ, որոնք նախատեսված են բարդ տակտիկական պայմանների եւ լեռնային տեղանքի համար: Վարժանքներում ներառված են նաեւ դիվերսիոն հետախուզական սադրանքների կանխման վարժանքներ:
Ներգրավելու է նաեւ ռազմական ավիացիան եւ ՀՕՊ համակարգերը: