Քրեական օրենսգրքի սահմանմամբ շորթում է հանդիսանում այն երևույթը, երբ գումար են պահանջում որևէ բան անելու սպառնալիքով այն չանելու դիմաց: Այս տեսանյութում Անի Հովհաննիսյանին բառացիորեն հարց է տրվում.
– Դու գիտես, որ Ուրիխանյանի միակ պահանջը սուտ ու իրականությանը չհամապատասխանող նյութեր չգրելն է և դու դրա դիմաց ուզել էս ամսեկան 300 հազար: Անի Հովհաննիսյանը պատասխանում է.
– Այո, մինչև ամեն ամսվա հինգը մարդ կուղարկեմ, որ վերցնի: Այս տեսանյութը վերցված է քրեական գործից և հանդիսանում է օրինական ապացույց:
Վարդան Քոչարյան
Տիգրան Ուրիխանյանի օգնական