Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիսվեմ, թե ոնց եմ ես թարգել ծխելը: Չէի ասի, որ թարգելը հեշտ բան ա: Էն Մարք Թվենն ա լավ ասել. «Ծխել թարգելը շատ հեշտ ա, ես արդեն երկու հարյուր անգամ թարգել եմ»: Իրականում, մարդուց ա կախված: Ես, օրինակ, շատ ուժեղ կախվածության մեջ էի: Ու երկու բան արեցի ընդամենը: Ավելի շուտ երեք:
ա. Հաստատ որոշեցի, որ թարգում եմ: Ու էլ երբեք չեմ ծխելու: Սա ամենակարևոր պահն ա: Քանի անգամ թարգել էի, բայց մտքումս մնում էր, որ մի օր կարող ա էլի ծխեմ: Ուրեմն, հաստատ որոշում ենք, որ էլ երբեք: ՊՐԾ:
բ. Հետո երեք օր ծխում ենք երկու անգամ մեր նորմայից շատ: Հետույքային ձեւով թունավորվում ենք: Երրորդ օրվա մեջ արդեն սիգարետի տեսքից վատանում եք: Ու ասում եք՝ ըհը, սկսել ա:
գ. Մի երկու ժամանակ շատ լավ ա, քանի որ թունավորումը օգնում ա: Սիգարետից զզվում եք: Հետո օրգանիզմը մաքրվում ա ու սկսում ա բեսամթ ծխել ուզել: Ու այ հիմա երրորդ փուլն ա: Դիմանում եք: Ու հիշում եք ա. կետը:
Մոտավորապես սենց ա: Հետո որ սաղ անցնում ա, հասկանում եք, թե ինչքան լավ ա, որ էլ չեք ծխում:
Ես արդեն իիներորդ տարին է չեմ ծխում ու ոչ էլ պլանավորում եմ»: