Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախընտրական դաշինքներից մեկի հայտնի պատգամավորն ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ այնպես չքմեղացած, պաթոսախառն, հուզական և լուսապսակախառն հարցադրում կատարեց ընտրակաշառքների մասին, որ կարծես առաջին անգամ է այդ մասին լսում, և ինքը՝ իր դաշինքով հանդերձ, մաքրամաքուր սավառնում են երկնքում և ոտքերն էլ ամպոտ են ու բարեգործված…
Ինձ թվաց սույն պատգամավորի ուսերին այդ պահին հրեշտակի թևեր աճեցին…
Մինչդեռ ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները՝ գոնե քիչ թե շատ գիտակից հատվածն արդեն շատ լավ գիտե, որ սկսած 1995 թվականից, անխտիր բոլորդ նույն թթխմորի, նույն ալյուրի հունցվածքն եք…
Անխտիր բոլորդ… Եվ որքան էլ տեղադրվեք տարբեր «ֆորմաների» մեջ, փորձեք տարբեր տեսք ընդունել՝ նույն համն ունեք, աննշան տարբերությամբ:
Որքան էլ փորձեք ձեր բազմիցս վերանորոգված կուսաթաղանթներով կույս ներկայանալ, ալևս ինձ թվում է միամիտներ և «օլուխներ» քիչ կլինեն…
Բոլորդ էլ աշխատեք սուրբ չներկայանալ ու քար նետել մյուսներին՝ հիշեք ձեր կարկատած կուսաթաղանթները…»: