Կարեն Կարապետյան. «Ուզում եմ արձագանքել գործնականում առկա մի խնդրի»
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյան. «Ուզում եմ արձագանքել գործնականում առկա մի խնդրի»

Վարչապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան պաշտոնական էջում ներկայացված է հետևյալ գրառումը. «Ուզում եմ արձագանքել գործնականում առկա մի խնդրի․մեր համաքաղաքացիների և հատկապես տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափին անհամաչափ արգելանք դնելու խնդիրն այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է պարտավորությանը։ Արդյունքում՝ նման արգելանքները լուրջ խոչընդոտ են դառնում նաև բիզնեսի համար, հատկապես, որ դրանք կիրառվում են դատական գործերում, որոնց տևողությունը բավականին երկար է: Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է օրենսդրական մակարդակում առկա խոչընդոտներով։

Այսօրվա նիստում, քննարկելով այս հարցը, հանձնարարել եմ ՀՀ արդարադատության նախարարին 1-ամսյա ժամկետում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց, որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դնելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարության աշխատակազմ»:



Նման նյութեր