8 մթերք, որոնք կօգնեն կանխարգելել օստեոպորոզը
Advertisement 1000 x 90

8 մթերք, որոնք կօգնեն կանխարգելել օստեոպորոզը

Օստեոպորոզը ոսկորների առաջացման և ոչնչացման գործընթացների միջև հավասարակշռության կորուստն է: Օստեոպորոզ հիվանդությունն ի հայտ է գալիս, երբ օրգանիզմում կալցիումի պակաս կա: Այդ պատճառով շատ կարևոր է իմանալ, թե ո՞ր մթերքներն են բարձրացնում  այս կարևոր հանքանյութի մակարդակն օրգանիզմում, որպեսզի նախօրոք հոգ տանեք ձեր ոսկորների մասին: steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի մթերքներ, որոնք կարող եք ներառել ձեր սննդակարգում:

Ձուկ և ծովամթերքներ

Ձկան բազմազան տեսակների և ծովամթերքների մեջ ամենաօգտակարներն են սարդինաները, թյունոսը, ծովախեցիները, միդիաները, արքայական ծովախեցգետինները, և այլն:

Լոբազգիներ

Լոբազգիները հարուստ են կալցիումով, բացի այդ,  մեր օրգանիզմը նաև սնուցում են մեծ քանակությամբ բջջանյութով: Միայն անհրաժեշտ է դրանք ճիշտ պատրաստել:

Բանջարեղեն

Բանջարեղենի մեջ օստեոպորոզի դեմ ավելի արդյունավետ են սպանախը, բրոկոլին և ավելուկը:

Ընկույզներ

Առանց բացառության, բոլոր տեսակի ընկույզները պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, սակայն ամենաշատ կալցիում պարունակող ընկույզը նուշն է:

Վիտամին K

Այս վիտամինը մեծ դեր է կատարում օստեոկալցին անվամբ սպիտակուցի արտադրության գործում, որը սնուցում է ոսկորները հանքանյութերով: Այս վիտամինը պարունակում են կաղամբը, ավելուկը, բրոկկոլին:

Վիտամին C

Օստեոպորոզը կանխարգելելու համար օրգանիզմում պետք է բավականաչափ քանակությամբ վիտամին C լինի, քանի որ այն նպաստում է ոսկորների կազմավորմանը և ոսկրային հյուսվածքների վերականգնմանը: Այս վիտամինը պարունակող մթերքների ցանկին են պատկանում ցիտրուսային մրգերը, կանաչ պղպեղը, կիվին և այլն:

Վիտամին D

Այս վիտամինն անհրաժեշտ է կալցիումի ճիշտ յուրացման համար: Առանց այս վիտամինի, կալցիում պարունակող յուրաքանչյուր մթերքի օգտագործումն անիմաստ է դառնում: Այս վիտամինով հարուստ են թյունոսը, սաղմոնը և տարբեր շիլաները:

Վիտամին A

Այս կարևոր վիտամինն օգնում է պահպանել ոսկորների առողջությունը: Այս վիտամինի բավականաչափ քանակություն պարունակում է գազարը, դդումը, ինչպես նաև դեղին գույնի բոլոր մրգերն ու բանջարեղենները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը



Նման նյութեր