Այսօր համացանցում է հայտնվել Ռոզի Ավետիսովայի՝ երեկ՝ «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ արված լուսանկարը, որում նա անծանոթ տղամարդու հետ է: Ըստ տարածված տեղեկության՝ լուսանկարի տղամարդը դերասանուհու նոր ընտրյալն է: Asekose.am-ը կապ հաստատեց Ռոզիի հետ՝ ճշտելու, թե որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
«Անձնական կյանքիս հետ կապված ոչ մի հարցի չեմ պատասխանում, ուղղակի կասեմ, որ ոչ հաստատում եմ, որ լուսանկարի տղամարդն իմ ընտրյալն է, ոչ էլ՝ հերքում: Ես իմ ընտրյալից դեռ ոչ մի լուսանկար չեմ հրապարակել և ոչ մի տեղեկություն չեմ հաղորդել, այդ ինչի՞ց են եզրակացրել, որ հենց նա է իմ ընտրյալը»,- նշեց Ռոզի Ավետիսովան:
Դիտարկմանը, որ նման պատասխանից, այնուամենայնիվ, կարելի է եզրակացնել, որ համացանցում շրջանառվող լուրը հավաստի է, որ լուսանկարի տղամարդն իսկապես իր նոր ընտրյալն է, Ռոզին նկատեց.
«Այսպես ասեմ՝ տեղեկությունը սխալ է, մենք ուղղակի ծանոթներ ենք, ովքեր հանդիպել են պրեմիերայի ժամանակ»,- Asekose.am–ի հետ զրույցում ասաց դերասանուհի Ռոզի Ավետիսովան՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ դերասանուհին փոխել էր ֆեյսբուքյան իր էջի կարգավիճակը՝ նշելով, որ նոր ընտրյալ ունի, ում և ում հետ իրենց հարաբերությունների մասին, սակայն, կրկին հրաժարվել էր որևէ տեղեկություն հաղորդելուց: