Բժիշկ, ամերիկաբնակ Վարդգես Դավթյանը, Facebook-յան իր էջում գրոմ է. «Հենց դա է խնդիրը: Արտագաղթի մոտիվը բացատրել զուտ ընտանեկան բարեկեցություն փնտրելու կամ կյանքի որակը բարելավելու հանգամանքով, գնալով ավելի ու ավելի համոզիչ չի թվում: «Ամերիկահայ տղամարդկանց պերճանքն ու թշվառությունը» հրապարակման մեջ (Լոս 2003) ես գրել էի, որ մարդը հեռանում է իր ծննդավայրից այն պատճառով, որովհետև նրա կյանքի հեքիաթը անվերադարձ ավերված է լինում… Պատկերացրեք, այս տեսակետը նույնպես ինձ այլևս չի բավարարում: Տեսակետները պիտի ամուր նստած լինեն փաստերի վրա: Մինչդեռ, փաստերը վկայում են, որ հազարավոր հայ գաղթականներ արտերկրում զբաղված են լոկ գոյություն քարշ տալով, պարապուրդով, դատարկաբանելով և օր մթնեցնելով: Պատճառները շատ ավելի խորն են»: Աղբյուրը՝ https://www.facebook.com/vardges.davtyan.37/posts/938351469626935
Վարդգես Դավթյան. «Ամերիկահայ տղամարդկանց պերճանքն ու թշվառությունը»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ