
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այ, որ մի քանի հատ դրանց էս ԱԹՍ-ներից քցենք շատ լավ կլինի, ապրեն տղերքը, շատ ապրեն!!!»:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում ասված է.
«Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ»: