Ի տարբերություն Android համակարգի՝ iOS համակարգը միշտ էլ առանձնացել է պարզությամբ ու օգտատերերին հասանելի կարգավորումների մինիմալիզմով։ lifer.com.ua կայքը գրում է, որ պարզվել է՝ iPhone-ի օգտատերերին ևս կարող են հասանելի լինել ոչ այնքան ակնհայտ կարգավորումներ։ Համացանցում հրապարակվել են գաղտնի կոդեր դրանց նկարագրությամբ։
*#06#– սմարթֆոնի բացառիկ IMEI կոդը
##002#– անջատել զանգերի վերահասցեագրումը
*#21#– տեղեկատվություն զանգերի, հաղորդագրությունների և այլ տվյալների վերահասցեագրման մասին
*#62#– տեղեկատվություն հեռախոսահամարի մասին, որին կատարվում է վերահասցեագրումը
*#30# – մուտքային հեռախոսազանգի որոշում
#31# և հեռախոսահամարը – արգելափակել բաժանորդի նույնացնող համարը հեռախոսազանգի համար
*33*# – միացնել զանգերի արգելափակումը
*33*# – անջատել զանգերի արգելափակումը
*#33#– ցույց տալ մուտքային ծառայությունների արգելափակման կարգավիճակը
*3370#– միացնել ամբողջական կոդավորման ռեժիմը
#3370# – անջատել ամբողջական կոդավորման ռեժիմը
*43# – միացնել զանգի սպասման ռեժիմը
*#43# – ցույց տալ զանգի սպասման մասին տեղեկատվությունը
*#61# – տեղեկատվություն բաց թողնված զանգերի մասին
*#76#– տեղեկատվություն միացված հեռախոսահամարի մասին
*777#– հաշվի մնացորդը
*3001#12345#*– տեղեկություններ SIM քարտի, բջջային կապի ցուցիչների և ազդանշանի մակարդակի մասին
*#5005*7672#– բջջային օպերատորի սպասարկման կենտրոնի համարը։
Ուշադրություն։ Եթե չեք հասկանում, թե ինչ եք անում, ավելի լավ է ոչնչի ձեռք չտաք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը