Facebook-ն, ինչպես և խոստացել էր, գործարկել է գործառույթ, որի միջոցով օգտատերերը, որոնք կասկածել են, թե այս սոցիալական ցանցում հրապարակված լրատվական որևէ հաղորդագրություն անհավաստի է կամ էլ բացահայտ մտացածին, կարող են բացեիբաց հայտարարել այդ մասին: Այժմ նման հաղորդումների կողքին հայտնվում է հատուկ նշան, որը վկայում է, որ դրանում բերված տեղեկությունները դրանց ճշմարտացիության լուրջ կասկածներ են հարուցում:
Ալգորիթմը գործում է ճիշտ այնպես, ինչպես և ասել էին Facebook-ի ներկայացուցիչները: Օգտատերերն, ովքեր կեղծ հաղորդագրություն են նկատել սոցցանցի նորությունների ժապավենում, քլիք են անում համապատասխան գրության մասերից մեկում՝ նշելով, որ տեղեկատվությունն իրենց կասկածելի է թվում: Դրանից հետո նորությունն ստուգվում է այն սոցիալական կայքերի և ընկերությունների փորձագետների կողմից, որոնք համագործակցում են սոցցանցի հետ և զբաղվում են փաստերի ստուգմամբ:
Եթե տեղեկատվությունն անհավաստի կամ կասածներ հարուցող է ճանաչված, ապա սոցցանցում այդ հաղորդագրության տակ կպատկերվի կարմիր քառակուսու նշան՝ ներսում եռանկյունով և հրամայական նշանով: Ցանկության դեպքում օգտատերը կարող է անցնել հղմանը և կարդալ, թե ինչու այս կամ այն պատմությունը չի համապատասխանում ճշմարտությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: