ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շատ դժվար էր կլիմայի այդ խախտված վիճակում կանխատեսում անել, քանի որ Արարատյան դաշտի գոգավորությունը վերջին շրջանում կարծես կտրված լիներ մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից, ոչ մի երեւույթի, պրոցեսի չէր արձագանքում: Կարծես մի կղզյակ լիներ, որը դուրս է ամբողջ աշխարհի օդային հոսանքների շրջանառությունից»: