Սերոբ Խաչատրյանը Facebook-յան իր էջում գրել է. «Եթե նայենք վերջին 20 տարվա ընտրությունների դինամիկան, ապա սկզբում (1998, 1999) ընտրարշավին ներքաշվեցին երկրապահները։ Դրանից հետո ազատամարտիկները սկսեցին վատ ապրել, Վազգենն էլ սպանվեց։
Հետո (2003) ընտրարշավ մտան աստղերը՝ երգիչներ (Հայկո-Շուշան երգը), դերասաններ, ինչպես նաև դասախոսները, ովքեր գիտականորեն ապացուցում էին Քոչարյանին ընտրելու անհրաժեշտությունը։ Դրանից հետո երգիչների համերգները նվազեցին և նրանցից շատերն արտագաղթեցին Լոս, իսկ բուհերի ուսանողները նվազեցին։
2008ից ասպարեզ մտան դպրոցների տնօրենները և ուսուցիչները։ Արդյունքում, վերջին 10 տարում ուսուցիչների աշխատավարձը չաճեց։ Այս անգամ առաջին գծում են հաջողակ գործարարները՝ Կարեն Կարապետյան, Լևոն Ալթունյան և այլք, որոնք թողնելով իրենց բարձր վճարվող պաշտոնները եկան անհամեմատ ցածր աշխատավարձով թուք ու մուր ուտելու։
Այսօրվանից ընտրարշավ մտան Հայաստանի ամենահեղինակավոր մարզիկները՝ Լևոն Արոնյանը, Աբրահամը և Հենոյի նկարը։ Էլ հեղինակություն չմնաց»։
Ավելի վաղ, Սերոբ Խաչատրյանը գրել էր.
«Կլիպի հայտնի դեմքերին քննադատելիս զգույշ լինենք։ Ամբողջ կյանքը իրենց մարզաձևին կամ արվեստին նվիրած մարդիկ մի կողմից ատում են քաղաքականությունը‚ բայց մյուս կողմից‚ չունեն համակարգին դիմադրելու կարողություն։ Չունեն‚ որովհետև օրը 10 ժամ պարապել են‚ ուրիշ հարցերի ժամանակ չեն ունեցել։
Բայց ես վստահ եմ‚ որ Լևոն Արոնյանը‚ Արթուր Աբրահամը‚ Նարեկ Հախնազարյանը և Հենոյի նկարը ընդհանրապես չէին ցանկանա որևէ կուսակցական կլիպում նկարվել։
Լևոնի պարագայում նույնիսկ արդեն կա կլիպում նկարվելու առաջարկի նեգատիվ հետևանքը։ Մի քանի օր առաջ Լևոնն ուղղակի ձախողեց մի կարևոր մրցաշար։ 18 հոգու մեջ բաժանեց 13-14-րդ տեղերը և ոչ մի հաղթանակ չտարավ։
Դժվար է հիշել‚ թե երբ էր Լևոնն այդքան վատ խաղացել»։