96 մլն դրամի նվեր՝ 10 հերոս մայրերին Կարեն Վարդանյանից
Advertisement 1000 x 90

96 մլն դրամի նվեր՝ 10 հերոս մայրերին Կարեն Վարդանյանից

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում պատերազմական լարվածության ու նաև սոցիալական խնդիրների հետևանքով թեպետ բնակիչների թիվը նվազել է, սակայն մնացողները քիչ չեն ու կարևորը`ամուր են կանգնած հայրենի հողին: Սահմանը պահող ընտանիքները տարածքից չեն հեռացրել երեխաներին, ավելին ծնվում են նոր զինվորներ ու մայրեր: 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները Տավուշի սահմանամերձ համայնքներում 10-ն են: Ապրում են հակառակորդի գնդակոծությունների հետևանքով խարխլված տներում` ծայրահեղ աղքատության մեջ:
«Գրանդ հոլդինգի» սեփականատեր Կարեն Վարդանյանը Կանանց միջազգային տոնին ընդառաջ որոշեց ձեռք մեկնել հերոս մայրերին և իրականացնել նրանց ամենամեծ երազանքը`տուն որտեղ կլինեն մարդկային պայմաններ: 8 ընտանիք տուն է նվեր ստացել, երկուսն էլ իրենց ցանկությամբ` գյուղտեխնիկա: Բացի այդ, բոլորն ապահովվել են անհրաժեշտ կահ-կարասիով և կենցաղային տեխնիկայով: Տրամադրվել է նաև 14 մանր և 36 խոշոր եղջերավոր անասուն: Այս բարեգործության համար ընդհանուր առմամբ հատկացվել է 96 մլն դրամ:


Նման նյութեր