Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1980 թվականին ծնված Աբել Հ.-ն, 1982 թվականին ծնված Թամարա Հ.-ն, 2007 թ. ծնված Միլենա Հ.-ն և 2002 թ. ծնված Ալինա Հ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապեր ի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աբել, Թամարա, Միլենա և Ալինա Հ.-երը թունավորվել են նշված իրենց բնակարանում առաջացած շմոլ գազից:
Ավելի ուշ հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1982 թվականին ծնված Լիա Հ.-ն, 2004 թ. ծնված Գևորգ Գ.-ն և 2007 թ. ծնված Գարիկ Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են իրենց տան միջանցքում տեղադրված գազի վառարանից՝ թերայրման հետևանքով արտանետված շմոլ գազից:
Վերոհիշյալ դեպքերի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: