
Երեւանի Արշակունյաց պողոտայում թիվ 8 երթուղային տաքսու մեջ հանկարծամահ եղած 63-ամյա տղամարդը կնոջ հետ է եղել: NEWS.am-ի հետ զրույցում երթուղային տաքսու վարորդը պատմեց, որ տղամարդն իր կնոջ հետ երթուղային է նստել եւ քիչ անց իրեն սկսել է վատ զգալ:
«Նստեցին ու մի քիչ էր անցել՝ հետեւից գոռացին ուղեւորը վատ է զգում, կանգնեք, ջուր հասցրեք: Մինչեւ իջանք, ջուր հասցրինք, արդեն մահացել էր: Մի քանի րոպե առաջ էին նստել, շատ ժամանակ չէր անցել»,-պատմեց վարորդը՝ նշելով, որ անմիջապես շտապօգնություն են կանչել, սակայն, մինչեւ հասնելը տղամարդն արդեն մահացած է եղել: