
Երևանի Գայի պողոտա, Գևորգ Չաուշի և Աճառյան փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը 2017 թվականի մարտի 9-ից կարձանագրեն երկու ուղղություններով երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: