Կոռնելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հետազոտություն են կատարել, որի արդյունքում պարզել են, որ Սոցիալական ցանցերում տեղի ունեցող իրադարձությունների մասին հրապարակումները օգնում են պահպանել հիշողությունները:
Հետազոտությանը մասնակցել են 66 ուսանող: Նրանց խնդրել են մի շաբաթվա ընթացքում օրագրում գրել բոլոր տեղի ունեցող իրադարձությունները, որոնցից յուրաքանչյուրի մոտ պետք է նշեին, թե կատարել են համապատասխան հրապարակում սոցիալական ցանցերում, թե ոչ: Բացի այդ, ուսանողները պետք է նշեին, թե այդ իրադարձություններից որոնք են իրենց համար եղել ավելի վառ և հիշվող: 2 շաբաթ անց գիտնականները ուսանողներին խնդրել են թվարկել այն իրադարձությունները, որոնց մասին գրել են: Արդյունքում պարզվել է, որ կամավորները ավելի լավ են հիշել իրադարձությունները, որոնց մասին գրել են սոցիալական ցանցերում:
Այդպիսով՝ անձնական էջերում հրապարակումները կարևոր և օգտակար են, քանի որ համացանցից օգտվողին թույլլ են տալիս ավելի լավ հիշելու այս կամ այն իրադարձությունը, համարում են գիտնականները: Այդ մասին հոդվածը հրապարակված է Memory պարբերականում: