
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Կիեւի միջազգային մրցաշարի ընթացքում Լեւոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ բուժում է ստանում: