Երեկ` մարտի 6-ին, Արթուր Սարգսյանը, ով առավելապես հայտնի է որպես «Հաց բերող», ազատ է արձակվել: Մինչ այդ Ազատության հրապարակում Շահեն Հարությունյանը և մի խումբ երիտասարդներ փետրվարի 27-ից «Հաց բերող» -ին ազատ արձակելու նպատակով անժամկետ նստացույց էին հայտարերել: Asekose.am-ը զրուցել է Շահեն Հարությունյանի` նստացույցի, հետագա պայքարի մասին և ոչ միայն:
-Շահեն, կուզեի անդրադառնայիք այն մարդկանց, ովքեր աջակցում էին ձեզ նստացույցի օրերին: Քննարկվեց նաև Հրանտ Թոխատյանի մասնակցությունը, նույնիսկ ոմանք նրան «շպիոն» պիտակավորումը տվեցին:
-Ուզում եմ նշել այն մարդկանց անունները, ովքեր եկել էին մեզ մոտ` Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Հովսեփ Խուրշուդյան, Արմեն Մարտիրոսյան, Նիկոլ Փաշինյան, Արամ Սարգսյան, Ազատ դեմոկրատներից շատերը, Եղիշե Պետրոսյան, Ռուբեն Հախվերդյան և այլ մտավորականներ: Ինչ վերաբերում է Հրանտ Թոխատյանին, նա նստացույցի երկրորդ օրվանից գիշերը եկել է Ազատության հրապարակ, առհասարակ, գալիս էր մեզ մոտ ամեն օր, այդ թվում` երեկոյան: Անգամ վերջին երթը մենք միասին ենք որոշել, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք: Այդ մարդը փորձել է ամեն ձև մեզ աջակցել և չի վախեցել խնդիրներից, պիտակներից, չի վախեցել, որ իրեն ասեն, որ իրենց ջանքերով ավագանի է դարձել, հիմա ինչ է անում: Հրանտ Թոխատյանն այդ բարդույթներից դուրս է եկել, նա մեզ շատ է աջակցել, իսկ այն մարդկանց, ովքեր նրան «շպիոն» են անվանում, կարող եմ ասել, որ եթե Հրանտ Թոխատյանի պես «շպիոններ» Ազատության հրապարակում շատ լինեին, ապա Արթուր Սարգսյանը շատ շուտվանից ազատ կլիներ, ստիպված չէր լինի այդքան երկար հացադուլ անել:
Հրանտ Թոխատյանն իր ընտանիքի հետ մասին էր գալիս` կնոջ և դստեր, այսինքն` նույնիսկ ընտանիքին էր կցել այս պայքարի մեջ: Երբ անձրև էր գալիս և ուզում էինք մեր աղջիկներին տանել մոտակա սրճարան, որպեսզի չմրսեն, Հրանտ Թոխատյանը 40 հազար դրամ հատկացրեց, որը սկզբից չէինք ցանկանում վերցնել, բայց պարտադրեց: Ծածկոցների և հագուստի մասին նույնիսկ ասելու չէ. նա մեզ աջակցել էր ամեն ինչով` ֆինանսապես, ֆիզիկապես, հոգեպես: Մենք այդ ամենից շատ էինք ոգևորվում, և պետք է թողնել մի կողմում, թե նախկինում ինչպես է եղել, մարդկանց պետք է դատել քայլերով և յուրաքանչյուր մարդ ունի սխալվելու հնարավորություն:
-«Հաց բերող» ազատ արձակելուց հետո խնդիրները չեն ավարտվի, ի՞նչ ձևով եք շարունակելու Ձեր պայքարը:
-Ես 2011 թվականից սկսել եմ իմ պայքարը, փորձում եմ անել հնարավորինը մեր խնդիրները լուծելու համար: Որպես այդպիսին` սա առաջին մասսայական նստացույցն էր, և այն ունեցավ հաջողություն: Ցավոք, մենք այնքան խնդիրներ ունենք, որ ամեն օր էլ նստացույց և հացադուլ անենք, տարիներ են պետք, սակայն արդյունքի համար պետք է հասկանալ կատարածիդ նպատակահարմարությունը, ժամանակահատվածը, թե երբ պետք է այն իրականացնես:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: