
Իտալիայի Սարդինիա կղզու Նուլ քաղաքում Fiat ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ըստ La Nuova Sardegna-ի՝ տուժել է 31 մարդ, ներառյալ 11 ամսական մի երեխա:
Մեքենայի ղեկին եղել է 43-ամյա անասնաբույժ Կոնստանտինո Գատուն: Հրատարակության տեղեկատվության համաձայն, նա լույս սեպտեմբերի 9-ի գիշերը ավտոմեքենայի կառավարումը կորցրել է քաղաքի կենտրոնական մասում: Այդ պահին փողոցում շատ մարդիկ էին գտնվում տեղական տոնի առթիվ: Բացառված չէ, որ տղամարդն ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ է եղել: