
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծաղիկներ է ուղարկել բոլոր կին պատգամավորներին։ Նա ծաղիկներ է ուղարկել նաև Զարուհի Փոստանջյանին: Այսօր ասուլիսում լրագրողներից մեկը Զարուհի Փոստանջյանին հարցրեց՝ ստացե՞լ է ծաղիկներ վարչապետից, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ նա ասաց. «Այո, բերել են։ Բերողն էլ ասել է, որ ամենավատը Կարեն Կարապետյանի ծաղիկներն են եղել»։
ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ լուսանկարել է իր ստացած ծաղիկները եւ գրել՝ «Շնորհավոր մեր տոնը, իմ ուժեղներ․ ծաղիկներ երկրի վարչապետից»։
Լուսանկարը՝ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից: