Արեգ Գալստյան. «Օլեգ Եսայանին հանելու որոշումը վաղուց է եղել»
Advertisement 1000 x 90

Արեգ Գալստյան. «Օլեգ Եսայանին հանելու որոշումը վաղուց է եղել»

«Ամերիկանիստիկայի» գլխավոր խմբագիր Արեգ Գալստյանը Facebook-յան իր էջում գրել է.

«Օլեգ Եսայանին հանելու որոշումը վաղուց է եղել: Պարզապես ուզում էին սպասել, որ լրանա 70-ամյակը, պատվով ճանապարհեինք: Սոլովյովն ու Կիսելյովն այստեղ ոչ մի կապ չունեն՝ 300 տոկոս: Խնդիրն այլ տեղ է: Նրան փոխարինում է ոչ մասնագետ-դիվանագետը, և չեմ հասկանում, թե որտեղից են այդ ամենը մարդիկ հորինում: Մի քանի խմբավորումների պայքար էր, և ամենքն իրենց թեկնածուին էին առաջ մղում: Արդյունքում, խմբերից մեկը՝ այսպես կոչված երիտասարդ գվարդիան, հաղթեց: Միամտաբար կարծում ենք, որ նոր մարդը կարող է մի բան փոխե՞լ: Բայց ինչպե՞ս:

Զազրելի աշխատող դիվանագետները, դիվանագիտական ապարատի դեգրադացիայի ազդակներից մեկն է: Կարելի է ժամանակավորապես հեռացնել հիվանդության զարգացումը: Բերեմ վառ օրինակ: Պարոն Եսայանին ազատում են ՌԴ-ում դեսպանի պաշտոնից, բայց նշանակելու են Բելոռուսում դեսպան, իսկ մարդն արդեն 71 տարին պետք է բոլորի, մինչ այդ դիվանագետի տարիքային շեմը 65-ն է: Բոլորը թքած ունեն: Իսկ հիմա Մինսկում, որը սերտ համագործակցում է Բաքվի հետ, պետք է նստի մեկը, ով չի կարողացել իր գործն անել Մոսկվայում: Ի՞նչ փոխվեց, տղերք… Որտեղից նման ոգորություն…»: