
«Գահերի խաղը» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանի պրեմիերան նշանակված է 2017 թվականի հուլիսի 16-ին: Այդ մասին ասված է կինոֆիլմի պաշտոնական Twitter-օգտահաշվում:
Ամենից շուտ պրեմիերայի ամսաթիվն իմացել են Facebook ցանցի օգտատերերը: Նրանք առցանց ռեժիմով կարող էին հետևել ցուցանակով սառցե խորանարդի հալման գործընթացին, որի վրա փորագրված էին «07.16.17» թվերը:
Ավելի վաղ նշվել էր, որ «Գահերի խաղի» նոր եթերաշրջանն ավելի կարճ կլինի նախորդներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: