
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «YN-MB-60» պայթուցիչ, տարբեր տրամաչափի 4 փամփուշտ և «334» գրառմամբ տարա:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: