Ինչպես են կուբացիներին խաբելով բերում Երևան ու «քցում»
Advertisement 1000 x 90

Ինչպես են կուբացիներին խաբելով բերում Երևան ու «քցում»

Հայաստանի քննչական կոմիտեն մի գործ է բացահայտել, որի սյուժեն կարող էր լատինամերիկյան բազմասերիանոց սագա լինել: Պատմում ենք, ովքեր են խաբված կուբացիներն ու նրանց «քցողները»:

Այսօր հայտնի է դարձել մի անսովոր քրեական պատմության մասին, որի մանրամասները հրապարակել է Հայաստանի քննչական կոմիտեն: Զտելով ու մարդկային լեզվով թարգմանելով գրասենյակային մամուլի հաղորդագրությունը, ահա թե ինչ է պարզվել:

Այս պատմությունը սկսվում է Կուբայում: Կուբայի քաղաքացի Գոմեսը ծանոթանում է Բարբարա անունով մի կնոջ հետ, ով խոստանում է փողով կազմակերպել նրա ընտանիքի մշտական տեղափոխումը ԱՄՆ: Բարբարան ասում է, որ դա հնարավոր է անել Հայաստանում և դրա համար անհրաժեշտ է, որ ընտանիքը մեկնի Երևան:

Պայմանավորվածության համաձայն 6 հոգանոց ընտանիքը Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանում է Հայաստան, որտեղ նրանց դիմավորում են իրենց համերկրացիները` Կուբայի երկու քաղաքացի: Հենց նրանց էլ Գոմեսը փոխանցում է  36.300 դոլար և 2.000 եվրո։

Դրանից հետո սակայն Բարբարան անհետանում է, կուբացի երկու համախոհները` նույնպես:

2016-ին Գոմեսը ստիպված դիմում է Հայաստանի իրավապահ մարմիններին: Արդեն 2017 փետրվարից գործով սկսում է զբաղվել ՀՀ քննչական կոմիտեն: Հայ իրավապահները արդեն պարզել են, թե ով է Բարբարան և ովքեր են հանցակիցները: Իրավապահներն ունեն հիմնավոր կասկածներ, որ սա Բարբարայի առաջին խարդախությունը չէ և կարող են լինել այլ տուժածներ:

Այժմ փնտրում են Բարբարային և նոր տուժածների: Գոմեսի ընտանիքի ճակատագրի մասին որևէ լրացուցիչ ինֆորմացիա չկա:

newmag.am



Նման նյութեր