
FunOr Die YouTube-ալիքում հրապարակվել է տեսահոլովակ, որը ներկայացնում է խելացի ռոբոտների գոտեմարտը՝ սումո ըմբշամարտի կանոններով:
Հաղթելու համար ռոբոտը պետք է մրցակցին դուրս հրի շրջանի սահմաններից: Դրա համար նրանք հսկայական արագությամբ տեղաշարժվում են տատամիի վրա եւ փորձում միմյանց մոտենալ թիկունքից: Ինչպես նշել է Gizmodo հրատարակությունը, սարքերը լիովին ինքնավար են եւ չեն կառավարվում մարդու կողմից: