Ռուսաստանում երկու ամսում թմրանյութերի մասին ավելի քան հազար կայք է արգելափակվել
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում երկու ամսում թմրանյութերի մասին ավելի քան հազար կայք է արգելափակվել

Ռուսաստանում քաղաքացիների էլեկտրոնային դիմումների շնորհիվ թմրանյութերի պատրաստման և օգտագործման վերաբերյալ արգելված տեղեկություններ պարունակող ավելի քան հազար կայք արգելափակվել է երկու ամսում: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկր: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:

2017 թվականին երկու ամսում Ռուսաստանի ՆԳՆ է հասել քաղաքացիների չորս հազար էլեկտրոնային նամակ: Արդյունքում թմրանյութերի, հոգեմետ դեղերի մշակման, դրանց պատրաստման, օգտագործման վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքերի հասանելիության սահմանափակման վերաբերյալ  1,2  հազար որոշում է կայացվել:

Ինչպես պարզաբանել է Իրինա Վոլկը` տեղեկությունների տարածման աղբյուրների 70 տոկոսը տարբեր ռեսուրսներն են և անհատ քաղաքացիների հայտարարությունները, իսկ 30 տոկոսը վերաբերվում է ինտերնետ խանութներին և սոցիալական ցանցերին: