«ՀՀԿ-ն հասավ մի լուրջ բանի․ ունի վրչո, ում հետ ջահելները սելֆի են անում ու քցում ֆեյս»
Advertisement 1000 x 90

«ՀՀԿ-ն հասավ մի լուրջ բանի․ ունի վրչո, ում հետ ջահելները սելֆի են անում ու քցում ֆեյս»

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդդիմադիր կուսակցություններին մի մտահոգիչ բան ասեմ։ ՀՀԿ-ն հասավ մի լուրջ բանի․ ունի վրչո, ում հետ ջահելները սելֆի են անում ու քցում ֆեյս։ Կապ չունի՝ ինչ ջահելներ են, կուսակցական են, անկուսակցական են։ Կապ չունի, թե վրչոն ով ա, ՀՀԿ-ն ինչ ա։ Կարևորը՝ ջահել են, սիրուն են ու ժպտում են։ Էսօրվա մարքեթինգային ֆրեյմվորքոմ տենց խորացած հարցերը էդքան էլ կարևոր չեն։ Ասածս ինչ ա․ վիզ դրեք, ջահելների հետ աշխատեք։

Ընտրակաշառք վերցնողների հոգիներն արդեն կոնկրետ տղերքինն են, դրանք անհույս են։ Իսկ ձեր տխուր, մելանխոլիկ, կաստըմ-շլվար-դիլխորդեմք ֆեյսային գովազդների թարգը տվեք։ Ոնց որ սգո պարագաների գովազդ լինի։ Քիչմ ուրախ եղեք?»։



Նման նյութեր