Արա Պապյանը Վարդան Օսկանյանի, դիմապատկերով արծաթյա դրամներ է պատվիրել». Նարեկ Մալյան
Advertisement 1000 x 90

Արա Պապյանը Վարդան Օսկանյանի, դիմապատկերով արծաթյա դրամներ է պատվիրել». Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրահայտ ճշմարտություն է, որ մեր եկրում ամենաէժան ու արագ քաղաքական դիվիդենտները ոստիկանության մասին որևէ քննադատական (նույնիսկ ոչ հավաստի) տեղեկատվություն տարածելն է։ Այս հնարքով կարելի է էլեկտորատին համոզել սեփական անձի նկատմամբ իրականացվող ռեպրեսիաների, տռա լյա, լյա… дальше по тексту…
Մի խոսքով, էժանով հերոսանալ ցանկացողների պակաս կարծես երբեք չի եղել։ Տարածաշրջանի քարտեզի առջև Նապոլեոն Բոնապարտի կեցվածքով կանգնած մարդը Կանադայում նախկին դեսպան Արա Պապյանն է։ Պարոն Պապյանը ամբողջ օրը (նույնիսկ որոշ գիշերներ) ազգի մասին է մտածում։

Մտածում է, ռազմաքաղաքական վերլուծություններ է անում, բայց համենայն դեպս իր երկու որդիներին կանադայի քաղաքացիություն է դասավորել, բայց հանկարծ չմտածեք ՀՀ բանակից ճողոպրելու նպատակով, ամենևին։ իր ասելով բացառապես ուսման վարձի զեղչերի համար։

Կանադայի դեսպան եղած ժամանակ պարոն Պապյանը, իմ տեղեկություններով, մի շատ կարևոր և ռազմահայրենասիրական քայլ էլ է կատարել։ Իր այն ժամանակվա շեֆի՝ Վարդան Օսկանյանի դիմապատկերով արծաթյա դրամներ է պատվիրել։ Թե ինչ ակնարկ կա արծաթյա դրամների ու Վարդան Օսկանյանի միջև, դա միայն պարոն Պապյանին է հայտնի։ Համենայն դեպս, շեֆի նկատմամբ նվիրվածության ավելի հուզիչ օրինակ չեմ մտաբերում))):

Հ.Գ. Ես առայժմ ձեռնպահ եմ մնում ընտրական թոհուբոհի զավեշտներին անդրադառնալու մտքից, սակայն ոստիկանության հետ առնչվող ցանկացած հրապարակային գրառմանը լինելու եմ հետևողական և պարտադիր պատասխանելու եմ»։



Նման նյութեր