«Ո՞վ է կանգնած Բաթումիի անկարգությունների հետևում». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Ո՞վ է կանգնած Բաթումիի անկարգությունների հետևում». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը Facebook-յան իր էջում գրում է.

«Աջարիայի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած իրադարձությունները շոկային իրավիճակ են ստեղծել Վրաստանում և դարձել բուռն քննարկումների և մեկնաբանությունների պատճառ… Միակ հարցը,որը հիմա բոլորին հետաքրքրում է. «Ո՞վ է կանգնած Բաթումիի անկարգությունների հետևում»: Այս հարցին փորձել են պատասխանել Վրաստանի հայտնի քաղաքական գործիչները, քաղաքագետները, վերլուծաբանները և այլն…
Իշխանամետ ուժերը Բաթումիի դեպքերի մեջ փնտրում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «մատը»… Այդ վարկածը Վրաստանի Առաջին Ալիքի եթերում բարձրաձայնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխանամետ «Վրացական Երազանք» խմբակցության անդամ Իրակլի Թալաքվաձեն… Ավելի ուշ իշխող «Վրացական Երազանք» կուսակցության կողմից տարածված հաղորդագրության մեջ, Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դիտարկվել է որպես Բաթումիում անկարգություններ կազմակերպող միակ մեղավորը…
Կան փորձագետներ, ովքեր «միջազգայնացնում» են Բաթումիում տեղի ունեցածը… «Хроника+» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Քիլաձեն հայտարարել է, որ Աջարիայի մայքարաղաքում տեղի ունեցածի հետևում կանգնած է Ռուսաստանը և Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին… Քիլաձեն փաստերի մի շարան է առաջ բերում՝ փորձելով ապացուցել իր վարկածի ճշմարտությունը… Ըստ Քիլաձեի, հրաժարականից հետոՂարիբաշվիլին գաղտնի հանդիպել է ՌԴ նախագահ Վ.Պուտինի օգնական Սուրկովի հետ… Հանդիպմանը Ղարիբաշվիլին հրահանգ է ստանում սադրանքների միջոցով լարել իրավիճակը Վրաստանում, որի կազմակերպիչները պետք է լինեին իր մարդիկ… Ու այստեղ, ըստ Քիլաձեի, ըստ Կարսի պայմանագրի, հայտնվում են ռուսները… Քիլաձեն նաև կասկածում է, որ Ղարիբաշվիլիի թիկունքում կանգնած է Վրաստանի ամենահարուստ մարդը՝ն ախկին վարչապետ Բ.Իվանիշվիլին… «Չեք ցանկանում Եվրոպա, ուզու՞մ եք Աբխազիայով անցնող երկաթուղի և կոնֆեդերացիա… Չի՛ ստացվի…»,-եզրափակում է իր վերլուծությունը «Хроника+» թերթի գլխավոր խմբագիրը…
Որոշ վրացական ԶԼՄ-ներ էլ տարածում են այն կարծիքը, որ Բաթումիի անկարգությունների հետևում կանգնած է «գողական աշխարհը»… Այս մասին իր վերլուծականում է գրում «Էքսպրեսնյուս» գործակալությունը… Որպես աղբյուր նշվում են Բաթումիի բնակիչները, ովքեր արդեն մարտի 10-ից տեղյակ են եղել, որ քաղաքում անկարգություններ են տեղի ունենալու… «Մեկ օր առաջ թաղերի «նայողներին» են կաչել և հրահանգել 10-15 հոգի տրամադրել ոստիկանությանը դիմադրելու համար…»,- ասել է քաղաքի բնակիչներից մեկը… Իսկ մի այլ բաթումցի էլ ասել է, որ հիմնականում հավաքել են հանցավոր աշխարհի հետ կապ ունեցող մարդկանց, այդ թվում նաև բազմաթիվ հանցագործությունների համար բանտերում պատիժ կրածներին ու հրահանգել են որպես հավաքատեղի լինել Աջարիայի Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ…
Հ.Գ. Բաթումիի դեպքերը ցույց տվեցին, որ Վրաստանը բավական խոցելի երկիր է և ցանկացածը՝ լինի դա նախկին նախագահը, ՌԴ-ն կամ հանցավոր աշխարհը, անտեսելով երկրի շահերը կարող են սեփական նապատակին հասնելու համար սրել ներքին իրավիճակը և Վրաստանը կանգնեցնել անդունդի եզրին,որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար…»:

 



Նման նյութեր