Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել. news.am
Advertisement 1000 x 90

Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել. news.am

Դերասան Վարդան Պետրոսյանն օրերս ազատ է արձակվել: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննել է նրա պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը եւ որոշել բավարարել այն։

Վարդան Պետրոսյանը լիովին ազատ է արձակվել, ինչը նշանակում է, որ նա հանգիստ կարող է մեկնել երկրից:

NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ տեղեկությունները, թե Վարդան Պետրոսյանը նախագահի ներումով է ազատ արձակվել, իրականությանը չեն համապատասխանում:

«Վարդան Պետրոսյանը Հանրապետության նախագահին ներման խնդրանքով չի դիմել, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նա անցել է օրենքով սահմանված բոլոր ատյանները, այսինքն`  սկզբում կալանավայրի վարչակազմի կողմից դրական որոշում է կայացվել, որից հետո այսպես կոչված «անկախ հանձնաժողովն» է դրական եզրակացություն տվել, այնուհետեւ դատարանն արդեն բավարարել է քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը, ընդ որում դատախազությունը ևս չի առարկել: Սա մի բարդ գործընթաց է, որ շատ քիչ դատապարտյալներ կարող են անցնել»,- ասաց փաստաբանը:

 



Նման նյութեր