Հայաստանից Չինաստան են տեղափոխվել 129 IT խարդախներ
Advertisement 1000 x 90

Հայաստանից Չինաստան են տեղափոխվել 129 IT խարդախներ

Չինաստանի ոստիկանությունը Հայաստանից Չինաստան է տեղափոխել 129 հոգու, ովքեր մեղադրվում են հեռահաղորդակցման միջոցների օգնությամբ խարդախություններ կատարելու մեջ։ Նրանցից 51-ը Չինաստանից են, 78-ը՝ Թայվանից։

Ինչպես գրում է Shanghaidaily.com-ը, Հայաստանում հիմնված հանցավոր խմբի անդամները հեռախոսազանգերի միջոցով կապ են հաստատել զոհերի հետ և ներկայանալով որպես իրավապահներ՝ գումարներ կորզել։ Խարդախության բոլոր զոհերը Չինաստանից են։ Ըստ նախնական տեղեկությունների, խումբը կասկածվում է խարդախության 50 դեպք կատարելու և 7 միլիոն յուան (մոտ 1.2 մլն դոլար) յուրացնելու մեջ։

Հանցավոր խմբի կասկածելի ակտիվությունը նկատել են Հայաստանի Հանրապետության իրավապահները և այդ մասին տեղյակ պահել իրենց չինացի գործընկերներին։ Կասկածյալները ձերբակալվել են օգոստոսի 26-ին՝ ՀՀ Ոստիկանության կողմից։ Նրանց կացարանից հայտնաբերվել է մեծ քանակությամբ տեխնիկա, այդ թվում՝ համակարգիչներ և սմարթֆոններ։

Օգոստոսի 26-ին Չինաստանի աշխատանքային խումբ է ուղարկվել Հայաստան այս խնդրով։

168.am