Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1982 թվականին ծնված Մուշեղ Գ.-ն, 1989 թ. ծնված Գոհար Զ.-ն և 2010 թ. ծնված Մարի Զ.-ն, ովքեր թունավորումը ստացել են իրենց տանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Իսկ Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մեկնել է Ծաղկահովիտ գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 9/2 տուն, որտեղ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնություն է ցույց տրվել 1981 թ. ծնված Ռուզաննա Տ.-ին, 2006 թ. ծնված Դավիթ Կ.-ին և 2010 թ. ծնված Նարե Կ.-ին:
Վերոհիշյալ երկու դեպքերի արթիվ կատարվում է հետաքննություն: