Սերոբ Խաչատրյան. «Ուրախալի է‚ որ վարչապետը լավ բաներ է ասում»
Advertisement 1000 x 90

Սերոբ Խաչատրյան. «Ուրախալի է‚ որ վարչապետը լավ բաներ է ասում»

Սերոբ Խաչատրյանի Facebook-յան գրառումը. «Ուրախալի է‚ որ վարչապետը լավ բաներ է ասում‚ 3մլրդ դոլարի ներդրում է խոստանում‚ իր խոսքերով՝ ռազգոն է վեկալե։ Բայց վարչապետը շատ լավ գիտի բազմապատկման հայտնի կանոնը։

Եթե 3մլրդը բազմապատկում ես 0ով ստացվում է 0։ Այսինքն՝ վարչապետի լավ մտքերն ու գործերը կզրոյացվեն‚ եթե ինքը հենց այսօր չպայքարի իր կուսակիցների կողմից տարվող խայտառակ ընտրարշավի դեմ։

Կաշառքով‚ կեղծիքով‚ զենքով ընտրվող մարդիկ‚ ընտրություններից հետո կհոշոտեն այդ 3մլրդը‚ քանի որ վարչապետն այսօր ոչինչ չի անում նրանց դեմ։ Կարևոր չէ ինչ քան փող ես դնում‚ կարևոր է ինչ եղանակով ես գալիս իշխանության։ Վարչապետին եմ դիմում‚ քանի որ ՀՀԿ սառցաբեկորի երևացող մասը ինքն է։ Մյուսներն անցել են ջրի տակ‚ մինչև անցնի վտանգը»։



Նման նյութեր