ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Կարեն Թոխաթյանը իր էջում գրում է.
2016 սեպտեմբերի 7, 18.00 – 19.20:
Նոր Գեղի 1 /Կոտայք/, Հրազդանի կիրճի աջ ափին:
2014 թ. հայտնաբերված` նախնադարյան մարդու կայան արհեստանոց (300-350 հազար տարի):
Նորահայտ հնավայրի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այստեղ, ի տարբերություն աշխարհի այլ հնավայրերի, առկա են գործիք պատրաստելու բոլոր եղանակները` ՄԵԿՏԵՂ:
Դրանով իսկ, հիմնավորվում է այս մշակույթի տեղածին լինելը: Հետևաբար և` դրա կրողների տեղաբնակությունը: