ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն նախընտական քարոզչությունը Արագածոտնի մարզում, եղել է Ապարանում, Աշտարակում և Թալինում: Վերջին քաղաքում ունեցած ելույթից հետո, երբ նա պատրաստվում էր հեռանալ Թալինից, մի տղամարդ մոտեցավ:
«Թալինի ռայոնի Մաստարա գյուղից եմ, ամուսնացել եմ 7 տարի է, երեխա չունեմ, որ հիվանդանոցը դիմել եմ չեն ընդառաջում, ո՞նց անեմ»,- դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասաց տղամարդը: ԲՀԿ նախագահն էլ նրան առաջարկեց ինչ-որ մեկին դիմել, որն էլ կզանգահարի «Մարգարյանի» անվան ԲԿ-ի տնօրեն Գեորգի Օկոևին և կտեղեկացնի խնդրի մասին: