ՓՄՁ-ներին մինչև 60 մլն դրամի համար հարկային արտոնություններ ենք տալու. Սեյրան Օհանյան. tert.am
Advertisement 1000 x 90

ՓՄՁ-ներին մինչև 60 մլն դրամի համար հարկային արտոնություններ ենք տալու. Սեյրան Օհանյան. tert.am

Արցախյան կոնֆլիկտի լուծման հիմնական ելքը պետք է լինի Հայաստանի զարգացումը. Ազատամարտի վետերանների միության անդամների հետ հանդիպմանը հայտարարեց ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանը բացատրեց, թե ինչու այդ որոշումը կայացրեց՝ առանձին ուժի հետ մասին գնալ ընտրությունների: «Ներսում լինելով զգացի, որ այն ռեսուրսները, որ գոյություն ունի բանակի համար՝ բավարար չեն, որ բանակի զարգացումն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնենք, պետք է ամուր թիկունք, իսկ դրա համար ամուր տնտեսություն է պետք»,-ասաց նա:

Ըստ Օհանյանի՝ իրենց թիմի հիմնական նպատակն է նախ կառավարման մեջ նոր մշակույթ ձևավորել, հիմքում ունենալով մարդկանց հետ շփվելու ձևերը: «Անպայման մենք նաև հաշվետվողական ենք լինելու ժողովրդի առջև: Մեր պայքարն է ընդդեմ այն իրավիճակի, որը ես անվանում եմ քաղաքական, տնտեսական և վարչական լծակների սերտաճում, որը բերել է անարդար մթնոլորտի, այսինքն՝ մենք պետք է արդարություն ապահովենք և ունենք այդ կամքը, որ կարգ ու կանոն հաստատվի, անհաշտ պայքար մղենք, զինվորական սկզբունքներ մտցնենք արատավոր երևույթների շրջանակներում»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը նշեց, թե տնտեսության զարգացման համար պետք է դաշտն  ազատականացվի, որպեսզի յուրաքանչյուր ոք իր հնարավորության շրջանակում դեր ունենա տնտեսության մեջ: «Փորձելու ենք զարգացնել ՓՄՁ-ն: Եթե զինվորական գործի մեջ զենքն ու զինվորն են հիմնական գործոնները, ապա պետության՝ մեջ մարդն ու տնտեսությունը: Տնտեսության մենաշնորհ վիճակը, կուտակված է մի քանի մեծահարուստների մոտ, ես այդ մարդկանց համեմատում եմ ղեկավարների հետ, իսկ ղեկավարները մարտի դաշտում գտնվում են հրամանատարական կետերում, այսինքն` պետության ղեկավարությունը գտնվում է հրամանատարական կետում, իսկ առաջին գիծը դատարկ է»,-ասաց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ իրենք ՓՄՁ-ներին արտոնություններ են տալու։
«Մինչև 60 մլն դրամի համար լինելու է հարկային արտոնություններ՝ մինչև 5 տարի: Լուրջ միջոցառումներ՝ ժողովրդագրական ոլորտում, մայրական կապիտալի սկզբունք ենք ներդնելու, 100 000, 500 000. 1 մլն, չորրորդ երեխայի համար 2 մլն գումար են ստանալու: Բացի այդ, չորրորդ զավակի ծնվելուց հետո 3 մլն մայրական կապիտալի ներդրում է  լինելու, որ ծնողը կարողանա օգտագործել ցանկացած ժամանակ»,- ասաց նա:

tert.am