«Տղայիս հարցաքննել են մեծ տղայիս և մանկավարժի ներկայությամբ». ասում է Ելք-ի պաստառ պատռելու մեջ մեղադրվողի մայրը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Տղայիս հարցաքննել են մեծ տղայիս և մանկավարժի ներկայությամբ». ասում է Ելք-ի պաստառ պատռելու մեջ մեղադրվողի մայրը

Մարտի 12-ին տեղեկատվություն էինք տարածել, որ Վանաձոր քաղաքի երկու անչափահաս բնակիչներ՝ 2005 և 2006 թվականներին ծնված տղաներ, խաղալիս վնասել են Երևանյան խճուղու 103/1 շենքի պատին փակցված՝ «Ելք» դաշինքի նախընտրական պաստառը:

«Galatv.am»-ը իր հերթին հրապարակել է ԱՄՆ Հայդուկ հ/կ-ի հայտարարությունը, որը ապատեղեկատվություն է պարունակում:
Մասնավորապես նշվում է, թե երեխաները, առանց ծնողներին տեղյակ պահելու, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, հինգ ժամ պահվել են բաժնում, անօրինական հարցաքննվել, նրանց ստիպել են հեռուստախցիկի առաջ հայտարարություն անել և այլն, և այլն:

Իրականում անչափահասներից մեկը ներկայացել է հոր՝ Հ. Զոհրանյանի, մյուսը՝ եղբոր՝ Ս. Շահվերդյանի և ուսուցչուհի Ն. Սարգսյանի հետ:

Նրանց ներկայանալու վերաբերյալ անչափահասների գործերով բաժանմունք ներկայացված անչափահասների հաշվառման մատյանի 10 և 11 հերթական համարների տակ համապատասխան գրառում է կատարվել ժամը 18-ին: Հաջորդ գրառումը՝ բաժանմունքից դուրս գալու վերաբերյալ, կատարվել է ժամը 19.10-ին:

Իրողությունը սա է, իսկ մնացյալը ուռճացված պատմություն է:

Հերթական անգամ զանգվածային լրատվության միջոցներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս կանխակալ տեղեկատվություն տարածելու և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից:

Ներկայացնում ենք նաև երեխաներից մեկի մոր խոսքը



Նման նյութեր