Շոն Լեննոնը պաշտպանել է մորը Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի հետ գրիմանոցում լուսանկարվելու համար:
Երեքշաբթի օրը տեղի ունեցած Քանյե Ուեսթի համերգին հրավիրված էին նաև լեգենդար Յոկո Օնոն, որդու՝ Շոն Լեննոնի հետ: Համերգը տեղի էր ունեցել Նյու Յորքի Մեդիսոն Սքվեր Գարդենում, ուր ժամանակին հանդես էր եկել նաև երջանկահիշատակ Ջոն Լեննոնը: Նախքան համերգը, Յոկոն և Շոնը հանդիպել են նաև Քիմ Քարդաշյանին և լուսանկարվելով նրանց հետ, տեղադրել են այդ նկարները Instagram-ի և Facebook-ի իրենց էջերում:
Արտասովոր ոչինչ չէր լինի, եթե չլինեին այն մեկնաբանությունները, որոնք տեղադրել էին նկարների տակ ամերիկացի օգտատերերը, մեղադրելով Յոկոյին՝ քաղքենիության, սին պոպուլիզմի, ցածրաճաշակության մեջ:
Որոշ քոմենթներ անցնում են քաղաքավարության բոլոր կանոնները: Եվ Շոն Լեննոնն իր կողմից փորձել է պատասխանել անտեղի մեղադրանքներ ներկայացնողներին, իրենց անվանելով անտեղյակ, անճաշակ:
Օրինակ՝ «…Չէի պատկերացնի, թե որքան անճաշակ քաղքենի կա իմ էջում: Քանյեն հրավիրել էր մեզ, և մենք ընդունել էինք նրա հրավերը: Հանդիպել էինք գրիմանոցում, միասին լուսանկարվել: Նրանք չափազանց հարգալից էին մորս հանդեպ և հոգացին, որ նրան ապահով անվտանգությունը դահլիճ ուղեկցի: Ի՞նչ եք ձեզ երևակայում… Քթներդ խաղողին չի հասնում, ասում եք՝ թթու է… Ձեզ ի՞նչ է, թվում է, թե Քանյեն ավանակի մեկն է… Դե իմացեք, որ նա մորս մեծ երկրպագուն է, քաջատեղյակ մորս ավանգարդ աշխատանքներին: Նա ձեր նմաններից շատ ավելի հարգալից էր նրա և իմ ընտանիքի հանդեպ: Եվ դա սնոբիզմ չէ. շատ ուրախ եմ նկարվել այն մարդկանց հետ, ովքեր այդքան հարգալից են մորս հանդեպ: Եվ եթե կարծումեք, որ այդ պարզ ու անկեղծ նկարը գրգռում է ձեր կեղծ ինքնասիրությունը, նախանձ առաջացնում, ապա բարի եղեք չքվեք իմ էջից»:
Բազում պատասխաններից մեկում Շոնը գրել է. «Աշխարհի տարբեր ծայրերում, մարդիկ ամեն օր հորս երգերի բառերից տարբեր առիթներով մեջբերումներ են անում: Բայց անկեղծ, սա այն դեպքն է, երբ ես ոչինչ չեմ կարող մտաբերել, որ իր կողմից ասեմ: Շնորհավորանքներս: Երբևէ չէի մտածի, որ մարդիկ կարող են այսքան անիմաստ մտքեր արտահայտել: Բայց փաստերի դեմ ոչինչ չես անի: Դուք հաղթեցիք, սըր՝ աղբի մեծ գիտակ եք»: