Արեգ Գալստյան. «Մենք հաճախ ենք քաղաքական գործիչներից պահանջում լինել հետևողական, բայց ինքներս այդպիսին լինել չենք ցանկանում»
Advertisement 1000 x 90

Արեգ Գալստյան. «Մենք հաճախ ենք քաղաքական գործիչներից պահանջում լինել հետևողական, բայց ինքներս այդպիսին լինել չենք ցանկանում»

Արեգ Գալստյանի գրառումը. «Փոփոխություններն անհնար են, եթե հետևողականորեն քննադատում ես իշխանավորներին, բայց առաջին իսկ կանչով, նրանց գիրկն ես նետվում: Մեր, հայերիս ենթագիտակցության մեջ դեռ պահպանվել է զատումը՝ իշխանների և հասարակ մահկանացուների: Մեզ համար նախագահը՝ արքա է, ում հետ բոլորն ուզում են լուսանկարվել, խոնարվել:

Թե մեզնից մեկի հետ հանդիպեց՝ տոն է, խորհուրդ խորին, և այլևս՝ ընտրյալ ես: Այդ ժամանակ, իհարկե, մոռանում ես, որ քո ձայնն է նրա իշխանության աղբյուրը, որ դո՛ւ ես նրան աշխատավարձ վճարում իբրև հարկատու: Դեսպանները՝ մեր արքայի տեղապահներն են, նրա կամքն ու խոսքը: Դե, մնացածն ըստ հաստիքացուցակի…

Մենք հաճախ ենք քաղաքական գործիչներից պահանջում լինել հետևողական, բայց ինքներս այդպիսին լինել չենք ցանկանում: Բոլոր տարաձայնությունները չքվում են, երբ արքա-նախագահը ձեռքը մեկնում է ուսիդ: Մեկ հպումը վերաբերմունք է փոխում, և դու քննադատից վերածվում ես խոնարհ ծառայի:

Ինչ կարիք կա որևէ մեկին կաշառելու ռազմավարություն մշակելու համար գլուխ կոտրել, եթե ձեռքի մեկ հպումն ուսիդ, մեկ լուսանկարը արքայի հետ հրաշքներ են գործում 🙂 »:



Նման նյութեր