Աշոտ Արսենյանի որդին անսթափ վիճակում ներխուժել է վերահսկվող փակ տարածք
Advertisement 1000 x 90

Աշոտ Արսենյանի որդին անսթափ վիճակում ներխուժել է վերահսկվող փակ տարածք

168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի շինհրապարակում, որը վերահսկվող փակ  տարածք է։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի որդի Վահագն Արսենյանը, անսթափ վիճակում անկանոն վարելով ավտոմեքենան՝ ապօրինի կերպով ներխուժել է վերահսկվող տարած, վրաերթի փորձ է  կատարել ընկերության աշխատակիցների նկատմամբ, ապա լքել է տարածքը։

Ընկերության աշխատակիցներն արտակարգ իրավիճակի մասին տեղեկացրել են Ջերմուկ քաղաքի ոստիկանությանը: Մեր տեղեկություններով՝ նախադեպը գնահատվել է  խիստ վտանգավոր, և ընկերության արտասահմանյան ղեկավարությունը պահանջել է մանրամասն պարզաբանում իրավապահ մարմիններից:

Արմինե Վարդանյան

168.am