
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա մամուլ չեմ նայել, որևէ ԶԼՄ գրե՞ց, որ Ջրառատ գյուղում «քարոզչության» եկածների հրահրմամբ 7 հոգով հարձակվել են Ջրառատցի Լեռնիկ Երանոսյանի վրա, ծեծի ենթարկել, ԻՆՉԻՑ ՀԵՏՈ, Լեռնիկը իր զենքով օդ է կրակել, որպեսզի կանգնեցնի ծեծուջարդը։ Ինչից հետո, միանգամայն պատահաբար վիքիպեդիայում կատարվածի մասին էջ է բացվել և ֆեյսբուքում գովազդ է տեղադրվել…
Երբ իրադարձությունները նայում ես ճիշտ խրոնոմետրաժով)))»:
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ջրառատի միջադեպը արդեն վիքիպեդիայում էջ ունի։ Արագություն եմ ասել։ Մի քիչ համբերեին, մի քանի օրից գոնե էջը բացեին «պալիտ» չէին լինի))))»: