Հայաստանում շուտով ամուսնությունները հնարավոր կլինի գրանցել այն վայրում, որտեղ զույգերին հարմար է
Advertisement 1000 x 90

Հայաստանում շուտով ամուսնությունները հնարավոր կլինի գրանցել այն վայրում, որտեղ զույգերին հարմար է

Հայաստանում շուտով ամուսնությունները հնարավոր կլինի գրանցել այն վայրում, որտեղ զույգերին հարմար է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Արգամ Ստեփանյանը:

«Ներկայում ամուսնության գրանցման համար անհրաժեշտ է դիմել ամուսիններից  մեկի բնակության վայր: Նոր սպասվող փոփոխություններով, որտեղ հարմար է, այնտեղ էլ քաղաքացին կարող է դիմում գրել, բոլորովին կարիք չկա, դրա համար ասենք, մայրաքաղաքից հասնել մարզ: Ի դեպ, սա վերաբերում է նաև ծնունդներին: Գիտեք շատ դեպքերում մարզերից գալիս են Երևանում ծննդաբերելու, բնակության, հաշվառման տարբերության դեպքում էլ խնդիրներ են լինում, վազվզոցն է շատանում:  Նոր փոփոխություններով հնարավորություն կա դիմել ցանկացած գրանցման մարմին և ստանալ վկայական,-ասաց Արգամ Ստեփանյանը:

Նոր օրենսդրական փոփոխություններով հեշտացվում է նաև տեղեկանք ստանալու գործընթացը: Եթե քաղաքացին հաշվառված է մեկ վայրում, սակայն բնակվում է մեկ այլ վայրում, ապա տեղեկանք ստանալու համար կարիք չկա հասնի հաշվառման վայր: Օրինակ, Մեղրիում բնակվող անձը, ով հաշվառված է Երևանում, տեղեկանք ստանալու համար մայրաքաղաք պետք չի հասնի: Մեղրիի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կկատարի հարցում, կտրամադրի տեղեկանք:

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել է գործադիր մարմնին: Հաստատվելուց հետ կներկայացվի Ազգային ժողովին:



Նման նյութեր