
Երևանի պետական համալսարանում մարտի 18-ին ժ.11:00-ին կմեկնարկի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:
Ինչպես տեղեկացրին ԵՊՀ-ից, դպրոցականների ամենամյա օլիմպիադայի առաջին փուլն անց է կացվել մարտի 4-ին` ժ.11:00-ին:
Oլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 31-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում: